Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի փետրվարի 26-ի նիստում

Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի ընտրություն, ինչի արդյունքները մեր գնահատմամբ կեղծված են և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ընտրությունների իրական պատկերը:

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի փետրվարի 26-ի նիստում

Իմ այսօրվա հայտարարությունում մեջբերում եմ արել Լևոն Խեչոյանի “Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի” վեպից:

“Թագը ժողովուրդ է, ժողովուրդը` հող, հողը՝ թագավոր: Իսկ լավ թագավորը՝ ժողովրդի արաժանապատվությունը:”

Րաֆֆու Բարեւի հեղափոխությունը շարունակում է իր հաղթարշավը մարզերում

26 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջինը այցելեց Արմավիր: Նրա հետ էին շատ կողմնակիցներ, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ, լրագրողներ: Ելույթ ունենալով բազմաթիվ արմավիրցիների առջեւ նա ասաց, որ ողջունում է Արմավիրի քաղաքապետի քայլը, ով տղամարդկություն ունեցավ եւ հրաժարական տվեց: Սակայն նրան պետք է հետեւեն նաեւ ավագանին եւ Արմավիրի մարզի մարզպետը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

26 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ընտրությունների «պաշտոնական» արդյունքները

25 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոտանեց Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի վերջնական հաշվետվությունը, որով այդ կառույցը եզրափակեց 2013թ. նախագահական ընտրությունների կեղծման գործընթացը: