Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շարունակվում է

12 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիան, որտեղ կեսօրին մամլո ասուլիս տվեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելեցին եւ զորակցություն հայտնեցին ՀՅԴ ղեկավարներից Վահան Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, այլ գործիչներ:

Հովհաննիսյանը հերքեց նախագահականին

11 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիան: Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելեցին եւ զորակցություն հայտնեցին ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, այլ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ:

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Սարգսյանի ինքնաբացարկը

10 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքն ավարտվեց ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածուի հատուկ հայտարարությամբ, որի մասին խոստացվել էր դեռ օրեր առաջ: Հովհաննիսյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջի եւ այդ պայքարում հացադուլի դիմելու իր որոշման մասին: “Սա հացադուլ չէ` կեղծիքադուլ է, վախադուլ է, ստադուլ է”,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթության մասին հայտարարում է Գեղարքունիքում

9 մարտի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց իր այցելությունները մարզեր: Մասնավորապես նա այցելեց Վարդենիս, Ակունք, Մարտումի, Գավառ, Սեւան: Ամենուրեք մեծաթիվ համաքաղաքացիներ դիմավորում էին նրան մեծ ոգեւորությամբ: Այդկերպ, ժողովուրդը ամրագրում էր իր հաղթանակը ՀՀ նախագահական ընտրություններում:

Շնորհավորանքներ եւ խոստումներ կանանց տոնին

8 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում կայացավ ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը, որը նվիրված էր ոչ միայն համաժողովրդական պայքարին, այլեւ կանանց տոնին: Տոնի առթիվ ձայն տրվեց հարթակում ներկա կանանց՝ Անահիտ Բախշյանին, ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզյանին, Արմենուհի Հովհաննիսյանին: Հանրահավաքի վարողը նույնպես կին էր՝ լրագրող Անի Քոչարը: