Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց երկօրյա մարզային հաղթարշավը

7 մարտի 2013թ., Երեւան: ՀՀ ընտրված նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը քիչ առաջ ավարտեց երկօրյա մարզային հաղթարշավը, որը մեկնարկել էր երեկ Տավուշում: Քաղաքի հրապարակներում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել՝ նշելու փետրվարի 18-ին հայ ժողովրդի տարած հաղթանակը: Ճանապարհին նրան էին միացել հրապարակավ իրեն հանրային շարժմանը նվիրած՝ Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Ստյոպա Սաֆարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԳԴՀ խորհրդարանի նախագահի հետ

7 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը եւ Լամմերթը քննարկեցին փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված արտակարգ իրավիճակը:

Բարեւի հեղափոխությունը Տավուշի մարզում

6 մարտի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այցելեց Տավուշի մարզ: Իջեւան քաղաքում Հովհաննիսյանի հետ հանդիպման եկած քաղաքացիները լսեցին նախ գոտեպնդման եւ շնորհակալության խոսքեր՝ ժողովրդի տոնած հաղթանակի համար, որ արտահայտվել էր փետրվարի 18-ին Հովհաննիսյանին տրված շուրջ 60 տոկոս կողմ ձայներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

6 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային: Քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում. «Ժողովրդի հաղթանակը մոտ է»

5 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելեց Եռաբլուր հուշահամալիր-պանթեոն, որտեղ մարդիկ հավաքվել էին նշելու զոհ գնացած ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: «Մենք այսօր զգում ենք նրա վիթխարի ուժը», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Մեր ազգի համար այս պատմական ժամանակաշրջանում նա մեզ ոգեշնչում, ուժ եւ կորով է հաղորդում»: