- Մանրամասները

13 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց ու զրույց ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ:
- Մանրամասները

10 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին եւ զրույց ունեցավ նրա հետ:
- Մանրամասները
10 փետրվարի 2015թ., Երեւան: Սույն թվականի փետրվարի 8-ին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հանձնախմբի հերթական նիստը, որին ներկա էին նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
- Մանրամասները
Փետրվարի 7-ին Գյումրիում կայացավ «Ժառանգություն» կուսակցության վարչության արտագնա նիստը, որից առաջ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ «Ասպարեզ» լրագրողների ակումբում:
- Մանրամասները
06 փետրվարի 2015թ., Երևան: 2015 թվականը հայ ժողովուրդը դիմավորեց իր հանդեպ իրականացված եղեռնագործության փաստով: Գյումրիում տեղի ունեցածը՝ քնած ընտանիքի երեք սերունդների դաժան սպանությունը, ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց, որ մեր ազգային պետականությունը դեռևս կայացման փուլում է: Մենք, ըստ էության, որպես պետական ազգային շահ սպասարկող, հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանող գործող պետական համակարգ, բացի ազգային բանակից, չունենք այլ միավոր: Գյումրին ի ցույց դրեց, որ մեր պետության մեջ չի գործում ազգային իշխանությունը, բացակայում են գործադիր, օրենսդիր և դատական կառույցները:

