- Մանրամասները

«Ժառանգությունը» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը՝ խստորեն դատապարտելով հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքներն ու հալածանքները, որոնց հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
- Մանրամասները

Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում:
Համաձայն ենք՝ սույն իշխանությունը վերից վար ազգային ամոթ է եւ իրական չարիք, ուստիեւ ենթակա է անմիջական ու ամբողջական հեռափոխման:
Հաղթանակը գալու է բացառապես միացյալ պայքարով:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Գյումրի-Երեւան
23 հունիսի 2015
- Մանրամասները

22 հունիսի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
- Մանրամասները

Նա Արեւմտյան Հայաստանի զավակն էր: Բայց այլ հողի անապատներում էր, աշխարհի մյուս ծայրում, որտեղ էլ կառուցեց իր կայսրությունը: Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների: Սակայն, ինչն ավելի կարեւոր էր ու մնայուն, նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը: Նրա համար ոչինչ անհասանելի չէր: Ամերիկյան անապատն իրեն էր պատկանում:
- Մանրամասները

12 հունիսի 2015թ., Երեւան: Երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԵԺԿ քաղաքական ասամբլեայում «Ժառանգութան» պատվիրակներից կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ պարոն Ակսել Ֆիշերի (Գերմանիա, ԵԺԿ), պարոն Ալան Միլի (Միացալ թագավորություն, Սոցիալիստների խումբ) եւ պարոն Բաս Քլեյնի (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգային բաժանմունքի փոխնախագահ) հետ:
