- Մանրամասները

26 նոյեմբերի 2014թ., Երեւան: Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) կազմակերպմամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության մի քանի անդամներ եւ կուսակցականներ հանդիպեցին «Հանրային օրակարգի քննարկում» խմբի հետ՝ դիտարկելու հանրային օրակարգի ձեւավորման գործում կուսակցությունների դերի հարցը։
- Մանրամասները

24 նոյեմբերի 2014թ., Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին հանդիպում ունեցավ Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Պրահի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու նորանշանակ դեսպանը քննարկեցին Հայաստանի ներքին իրավիճակի հեռանկարները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին (Արցախ), Թուրքիային ու Հայոց ցեղասպանությանը եւ Հայաստանի հետ Ռուսաստանի, Սլովենիայի ու, ընդհանրապես, Եվրոպայի հարաբերություններին առնչվող հարցեր:
- Մանրամասները

18 նոյեմբերի 2014թ., Բրյուսել: Նոյեմբերի 17-18-ը Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում ներկայացնում էր իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի աշնանային նստաշրջանում:


