Այս իշխանությունը մեղսակից ու մասնակից է հայ ժողովրդի թշնամիների գործունեությանը․ Րաֆֆի Հովհաննիսյան
«Խոսքերը գրեթե անզոր են, և շատ դժվար է մտնել լուրջ քաղաքական ու դիվանագիտական վերլուծության մեջ, երբ դիմացինը ճշմարիտ խոսույթի մեջ չէ, անկեղծ չէ ինքն իր և հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների հետ։ Իհարկե, քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է հավասարակշռված լինեն, այն կարող է անվանվել փոխլրացնող կամ այլ կերպ, բայց բալանսավորված արտաքին քաղաքականությունը սրանց դեպքում ծխածածկույթ է՝ արդարացում գտնելու, լեգիտիմացնելու իրենց արածը, մեղքերը, սխալները։ Դա ինքնիշխանության կորուստն է, տարածքային ամբողջականության խախտումը, Արցախի՝ թեկուզև ժամանակավոր կորուստը»,- 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:





