
Հարգելի Խորհրդարան, Կառավարության որեւէ ծրագիր նախ պետք է պատասխանի երեք հիմնական հարցերի`
1. ինչքանով է այդ ծրագիրը համարժեք իրականությանը, այսինքն ինչքանով է ծնված իրականությունից,
2. ինչքանով են իրական եւ համոզիչ այն մեխանիզմներն ու գործիքները, որոնցով Կառավարությունը պետք է իրականացնի այդ ծրագիրը,
3. գործող համակարգը արդյոք կենսական տարածք ստեղծում է տվյալ ծրագրի իրականացման համար:





