Երեւան: Այսօր առավոտյան, Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եղավ «Մայր Հայաստան» հուշահամալիրում. նա շրջեց Հերոսների ծառուղում եւ ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին: Նախագահի թեկնածուն այցելեց նաեւ Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքն Արցախի ազատագրության ու Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ շնորհավորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին մենք մեր պարտքն ենք համարում ներկայացնել մեր միասնական մտահոգությունները։
Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը սկսելուց առաջ այցելեց Կենտրոնի եւ Մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ մասնակցելու պատարագներին:
Երեւան: Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մեծամորի համայնք կատարած այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց մարզային հանդիպումների շարքը:

Երեւան: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը մեկնարկեց Երեւանի Էրեբունի զանգվածում՝ Զորավար Անդրանիկի արձանին հարող տարածքից: Նա շրջեց փողոցներով, այցելեց շուկաներ, խանութներ, եղավ Էրեբունի հիվանդանոցում, շփվեց քաղաքացիների հետ, լսեց նրանց առաջարկներն ու աջակցության բազմաթիվ խոսքեր: Իսկ ՀՀ նախագահի թեկնածուին ուղեկցող կամավորներն այդ ընթացքում քարոզչանյութեր էին բաժանում:

