«Ժառանգության» պարզաբանումը ԵԺԿ նախագահի անհասկանալի եւ անհասցե նամակի կապակցությամբ

Հունիսի 12-ի առավոտյան www.tert.am կայքում հրապարակվեց նախօրեի երեկոյան Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարթենսի՝ «Ժառանգություն» կուսակցությանն ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հղած հունիսի 3-ի թվակիր նամակը, որի պատճենը ԵԺԿ նախագահի աշխատակազմից ուղարկվել էր նաեւ ՀՀԿ եւ ՕԵԿ միջազգային քարտուղարներին` ակնհայտորեն այն հրապարակայնացնելու եւ անհաջող տեղեկատվական օպերացիա իրականացնելու պայմանավորվածությամբ:

«Ժառանգությունը» կներկայացնի հանրային հաշվետվություն

12 հունիսի 2013թ., Երեւան: Հունիսի 15-ին«Ժառանգություն» կուսակցությունն իր անդամների, աջակիցների ու հանրության համար կանցկացնի բաց հանդիպում՝ նրանց դատին հանձնելու իր անցյալ եւ ապագա գործունեությանն առնչվող ներկայացուցչական ելույթները: Հանդիպումը տեղի կունենա ժամը 13:00-ին Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում:

Սահմանադրական դատարանը կքննի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմում-հայցը

10 հունիսի 2013թ., Երեւան: Սույն թվականի հունիսի 11-ին, ժամը 10:00-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Րաֆֆի Հովհաննիսյանը Վաշինգթոնում. «ԱՄՆ-ը կճանաչի հայ ժողովրդի ձայնը»

3 հունիսի 2013թ., Վաշինգթոն: Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը եւ 1915թ. Հայոց Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը: