Թեւան Պողոսյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի մարտի 19-ի նիստում
- Մանրամասները

Ճահճացումից խուսափելու ժամանակը
Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Ազատության հրապարակը շարունակում է էներգիայի աղբյուր հանդիսանալ Նոր Հայաստանի մասին քննարկումների համար: Դժվար չէ կռահել, որ եթե քաղաքական զարգացումներն այսպիսի ընթացք չստանային, մենք հիմա արդեն մտել էինք մեզ ցավալիորեն բնորոշ դարձած ճահճացման հերթական փուլը.
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում. օր իններորդ
- Մանրամասները

Քաղաքացիական խորհուրդը հարյուրավոր քաղաքացիների բերել էր Ազատության հրապարակ
18 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլի իններորդ օրը, Ազատության հրապարակում կայացավ երեկ մեկնարկած քաղաքացիական խորհրդի շարքի երկրորդ հանդիպումը: Այն նվիրված էր քաղաքացիական անհնազանդության խնդրին՝ որպես քաղաքական պայքարի ձեւի: Միջոցառման ընթացքում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն աշխույժ բանավեճ նախաձեռնեց հավաքված հարյուրավոր քաղաքացիների շրջանում: Ելույթով հանդես եկավ նաեւ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը տվեց քաղաքացիական բաց խորհրդի մեկնարկը
- Մանրամասները

17 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլի ութերորդ օրը, վերջինիս հրավերով Ազատության հրապարակում անցկացվեց քաղաքական, սոցիալական եւ մշակութային տարբեր հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի բարձրաձայնմանը միտված քաղաքացիական բաց խորհրդի առաջին հանդիպումը: Միջոցառման նախաձեռնողը լրագրող, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ում որպես բանախոս միացավ դասախոս Արա Հարությունյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը: Հարյուրավոր մարդիկ, անտեսելով անձրեւը, հավաքվել էին՝ լսելու բանախոսներին եւ քննարկելու օրվա թեման, որն առնչվում էր նորընտիր նախագահի կողմից կառավարության կազմավորման խնդրին:
Ռոք փառատոն Ազատության հրապարակում
- Մանրամասները

16 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, նրան այցելեցին քաղաքական-հասարակական գործիչներ: Երեկոյան կայացավ ռոք-փառատոն «Ոստան հայոց», «Որդան կարմիր» եւ «Դեյդրիմ» համույթների մասնակցությամբ:
Վեհամոր Ավետարանը մի խառնեք շարժմանը
- Մանրամասները

15 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիայի հինգերորդ օրն էր: Առավոտյան մեկօրյա հացադուլով Հովհաննիսյանին էր միացել բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը: Օրվա ընթացքում հայտնի դարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարածված հաղորդագրությունը եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի հարցազրույց-անդրադարձը «Ժառանգություն» կուսակցության նամակին: Երկու տեղեկություններին էլ երեկոյան գումարված հանրահավաքում անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ապրիլի 9-ին կլինի խորհրդակցություն եւ որոշում
- Մանրամասները

14 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում անցավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հինգերորդ օրը: Օրվա առաջին կեսին վրան տեղադրելու շուրջ ծագած դիմակայությունը լուծվեց օրվա երկրորդ կեսին համաձայնությամբ, որ գիշերային ժամերին անձրեւանոցային ծածկից բացի փակվեն նաեւ կողային հատվածները:
