ՀՀ-ն գոյություն չի ունենա, եթե ՔՊ-ն ընտրվի. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Շնորհավորելով ողջ հայ ժողովրդի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև պատասխանել է լրագրողի մի քանի հարցի: Նա մասնավորապես մերժել է այս տարվա ընտրություններում ՔՊ-ի ընտրվելու տեսլականը՝ ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կգնա դեպի ոչ մի տեղ՝ դեպի մի անարժեք, անինքնություն, անհեռանկար տարածք. «Այդ տարածքի անունը կարող է էլի Երևան լինել, կամ Հայաստան..., բայց թե աշխարհագրականորեն, թե, ըստ էության, բովանդակության մեջ Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չի ունենա և ենթական կլինի օտարերկրյա ազդեցության, հրահանգների, արժեքների, որտեղ օտար մայրաքաղաքները կորոշեն, թե ով է Հայաստանի վարչապետը, ով է Հայաստանի կաթողիկոսը, ով է Հայաստանի քաղաքացին անգամ...»:
Ադրբեջանով հացահատիկ ներկրելը ժամանակավրեպ է. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Lori TV-ի «Իմպուլս» հաղորդաշարում արծարծված հարցերը բազմաբնույթ էին՝ ճակատագրական որոշումներից, Արցախի խնդրից, թշնամու երկրից ներկրվող բենզինից ու նույն ճանապարհով եկող հացահատիկից մինչև Ադրբեջանում պահվող հայ գերիներ ու քաղբանտարկյալներ:
Փաշինյանը իշխանություն այլևս չի լինի. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Հյուրընկալվելով news.am-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է մեր երկրի արտաքին և ներքին մարտահրավերներից, ներկա և անցյալ իրողություններից: Նա քննադատել է իշխանության վարքագիծը, որ դրսևորվում է եկեղեցու հանդեպ այսօր. «Մենք գիտենք այն պատմությունը, թե քանի օտար իշխանություններ, կայսրություններ կամ հրոսակախմբեր փորձել են ասպատակել Մայր Աթոռը, գիտենք սարդարապատյան պատմությունը, բայց այս վիճակին, որ մարդիկ ուզում են սեփական իրենց կապիտուլացիան վերջին արարի հասցնել, իրենց թողնել հայոց պատմության շարունակությունը, կերտումը և մեր այս գերակա արժեքի հանձնումը, ուղղակի անպատկերացնելի է»:
Կերտելու ենք իշխանություն, որ երբևէ չի տեսել Արմավիրի մարզը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Վաղարշապատ համայնքում:
«Այս համեստ, պարկեշտ, միասնական խումբը Փայտյան Արկադիի ղեկավարությամբ իր միջոցով է կազմավորելու Վաղարշապատի վաղվա իշխանությունը, և դրանից հետո ողջ հայությունը իր ազատագրմամբ պիտի կարողանա ասել, որ մենք շանս ունենք այս ողբերգությունից, այս՝ շարունակ տալուց, մեր ոսկե տղաների, աղջիկների կյանքից հետո վերջ տալ այս ընթացքին: Ասել՝ ո՛չ, հայրենքիը ձեր խաղալիքը չէ, դուք մտածեք ձե՛ր ապագայի մասին, ձե՛ր կուսակրոնության մասին, դուք հաշվեք ձե՛ր մեղքերը»,- երեկ՝ նոյեմբերի 13-ին, քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Որակից ծնվելու է քանակ, այդ երկուսից՝ մեծ փոփոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը վաղարշապատցիներին
- Մանրամասները
«Որակից ծնվելու է քանակ, և որակից ու քանակից՝ մեծ փոփոխություն Վաղարշապատում, վաղը-մյուս օրը՝ ողջ Հայաստանում»,- քարոզարշավի շրջանակներում ներկայացնելով «Ժառանգության»՝ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Արկադի Փայտյանին և նրա թիմը՝ նշեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Չկարողանալով պահել հայրենիքը՝ բազուկը երկարում են դեպի սեփական քաղաքացին. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մանրամասները
Այս իշխանությունը հանձնել է հայրենիք, դրժել է սահմանադրական ուխտ, մեր հանրապետությունը տանում է հանրապետություն չլինելու ճանապարհով: Եւ սա համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ իր ավագ եղբոր պետական շահերին, որոնք իրենք իրականացնում են մեկ՝ պատերազմով, մեկ՝ համբերատարությամբ: Այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա ասուլիսում:
