Երեւան: Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին՝ մեր Հայակական բարձրավանդակին: Այն կազմում էր շուրջ 300 հազար քառակուսի կիլոմետր: «Հայաստան» անվան մեջ մտնում էր մեր մայրենի բնօրրանում ապրող հայ ժողովուրդը՝ իր բնականոն կյանքով, չնայած նրան, որ չկար ազգային հայկական պետության: Մենք կորցրեցինք այն` շեղվելով մեր բնականոն կյանքի ընթացքից:
Երևան: Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը:
Սերժ Սարգսյանի այլընտրանքը՝ Հայաստանի Հանրապետության ազատամիտ քաղաքացին է:
Կուսակցասեփականության տիրույթում գործող անձինք հայտարարում են, որ «այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որևէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ»:
Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ վարչապետի հրավերով մասնակցել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդակցությանը: