06 փետրվարի 2015թ., Երևան: 2015 թվականը հայ ժողովուրդը դիմավորեց իր հանդեպ իրականացված եղեռնագործության փաստով: Գյումրիում տեղի ունեցածը՝ քնած ընտանիքի երեք սերունդների դաժան սպանությունը, ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց, որ մեր ազգային պետականությունը դեռևս կայացման փուլում է: Մենք, ըստ էության, որպես պետական ազգային շահ սպասարկող, հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանող գործող պետական համակարգ, բացի ազգային բանակից, չունենք այլ միավոր: Գյումրին ի ցույց դրեց, որ մեր պետության մեջ չի գործում ազգային իշխանությունը, բացակայում են գործադիր, օրենսդիր և դատական կառույցները:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով:

Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:
Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:
Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի:
Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին:
Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ:
Փետրվարը բարով բացվի:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 փետրվարի 2015
Երեւան

Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունենք շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին եւ ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն եւ բազկի զորություն: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները եւ պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները:

23 հունվարի 2015թ., Բրյուսել: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով:

20 հունվարի 2015թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նրանում մասնավորապես ասված է.
«Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին
Մեծարգո հայրենակիցներ,
Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը: Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու եւ արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար:
Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա:
Վշտակցաբար՝
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»


