Հանդիպումներ Գյումրի և Վանաձոր քաղաքներում
- Մանրամասները

08 հոկտեմբերի 2016թ., Երևան: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակում է հանդիպում-քննարկումների շարքը քաղաքական իրավիճակի, «Սասնա Ծռեր»՝ մինչ ՊՊԾ և հետո, հանրության դերն ու անելիքները խորագրով:
Զ.Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը
- Մանրամասները

Հարգելի գործընկերներ,
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից, 4-րդ գումարման Ազգային Ժողովից սկսած, պարբերաբար շրջանառության մեջ է դրվել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն քննարկումների շրջանակից այն կողմ չի անցել:
«Ժառանգության» ուղերձը անկախության օրվա կապակցությամբ
- Մանրամասները

Այսօր նշվում է 25-րդ տարեդարձը պատմական այն հանրաքվեի, որը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Խորհրդային միությունից Հայաստանի անկախացմանը եւ արդյունավետ ձեւով վերահիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) իններորդ Գլխավոր վեհաժողովին
- Մանրամասները
Ժառանգություն կուսակության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) իններորդ Գլխավոր վեհաժողովին, Կուալա Լումպուր, 1-4 սեպտեմբերի 2016 (անգլերեն):
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
- Մանրամասները

Անառարկելի փաստ է այն, որ 1995-ից սկսված Հայաստանի Հանրապետությունում բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունները, սակավաթիվ բացառություններով, կեղծվում են օրվա գործող իշխանությունների կողմից: Սակայն «Ժառանգությունը», լինելով մասնակցային ուժ, 2002թ.-ին իր հիմնադրումից ի վեր մշտապես օգտագործել է իշխանությունների ապօրինություններին դիմադրության ցանկացած հարթակ եւ հնարավորություն, այդ թվում ընտրությունները՝ հասնելու համար ժողովրդի կամարտահայտության գրանցմանը՝ սահմանադրության առաջին եւ երկրորդ հիմնարար կետերի իրացման նպատակով:
«Ժառանգությունը» շնորհավորում է Արցախի Հանրապետությանը
- Մանրամասները

Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազգային պետություն, ասպարեզ իջավ 25 տարի առաջ: Դա կայացած փաստ է, եւ մենք հպարտ ենք դրա համար: Ողջունում ենք հոբելյանը եւ վերստին պնդում, որ Արցախը պետք է ճանաչվի Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից:
2 սեպտեմբերի 2016
Երեւան
