«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

«Ժառանգության» ներկայացուցիչները՝ Արցախում անցկացվող «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումին»

Մանրամասները
Նոյեմբերի 01 2017

«Ժառանգության» ներկայացուցիչները՝ Արցախում անցկացվող «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումին»

Հոկտեմբերի  27-29 Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումը», որտեղ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում էին Հովսեփ Ղազարյանը և Աննա Ալեքսանյանը։

Ավելին …

«Ժառանգությունը» նշում է հիմնադրման 15-ամյակը եւ Հայաստանի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձը

Մանրամասները
Սեպտեմբերի 22 2017

«Ժառանգությունը» նշում է հիմնադրման 15-ամյակը եւ Հայաստանի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձը

Հովհաննիսյանը դիմում է կուսակցական ղեկավարներին, դեսպաններին, լրագրողներին

22 սեպտեմբերի 2017թ., Երեւան: Այսօր «Ժառանգության» գրասենյակում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարարը եւ այդ կուսակցության նախագահը, կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված զույգ իրադարձությունների՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման 15-ամյակին եւ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին:

Ավելին …

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի անկախության ծնունդ է». Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային ուղերձը

Մանրամասները
Սեպտեմբերի 22 2017

Զ.Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը

 

Սիրելի հայրենակիցնե´ր,

Սեպտեմբերի 22-ը յուրօրինակ միջնակամուրջ է անկախության հանրաքվեի (21) եւ Հայաստանի Հանրապետության հռչակման (23) միջեւ: Քսանվեց տարի առաջ այս օրերը ընդմիշտ ամրագրվեցին Հայաստանի նորագույն պատմության մեջ` որպես մեր ոգորումների ու հաղթանակների, հավատի ու համոզմունքների խորհրդանիշ: Անկախության օրը ինքնաբուխ, համազգային տոն է, որին հայ ժողովուրդը երկար է սպասել, հետեւապես համերաշխ «Այո´»-ով վերահաստատեց սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականությունը:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանն Արցախում եւ Դանիայում. ԵԺԿ-ի վեհաժողովը եւ Դոլ-Հովհաննիսյան հանդիպումը Կոպենհագենում

Մանրամասները
Սեպտեմբերի 04 2017

Րաֆֆի Հովհաննիսյանն Արցախում եւ Դանիայում. ԵԺԿ-ի վեհաժողովը եւ Դոլ-Հովհաննիսյան հանդիպումը Կոպենհագենում

Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ Հայաստանի առաջին արտգործնախարարը եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայիս նախագահը, այսօր մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք, որտեղ սեպտեմբերի 4-5-ը կմասնակցի ու ելույթ կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) վեհաժողովում եւ կհանդիպի ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:

Ավելին …

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

Մանրամասները
Հուլիսի 24 2017

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

 

«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ` Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ:

Ավելին …

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը KSEE24 հեռուստաընկերությանը (2-րդ մաս)

Մանրամասները
Հուլիսի 18 2017

Սիրելի հայրենակիցներ,

Հետեւյալ հղմամբ կարող եք դիտել եւ կարդալ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը KSEE24 հեռուստաընկերությանը, Ֆրեզնո (ԱՄՆ):

http://www.yourcentralvalley.com/news/the-valleys-armenia-commemorating-the-battle-of-sardarapat/768578920

  • 43
  • 44
  • ...
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • ...
  • 51
  • 52

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան (նախագահ)
  • Գագիկ Մարգարյան (փոխնախագահ)
  • Վանիկ Ալեքսանյան (քարտուղար)
  • Դավիթ Գրիգորյան
  • Հասմիկ Պետրոսյան
  • Ստեփան Վարդանյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Վահագն Բայրամյան
  • Րաֆֆի Հովհաննիսյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն