«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

«Ժառանգություն». Ընտրական օրենսգրքի բարեփոխման հրամայականը

Մանրամասները
Ապրիլի 29 2019

 

Մեր պետության ընտրական գործընթացների ժամանակագրությունը հարուստ է բացասական նախադեպերով ոչ միայն համապետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համապատկերում:

Ավելին …

«Ժառանգություն». Ցեղասպանության ճանաչումից մինչև հայրենատիրություն

Մանրամասները
Ապրիլի 24 2019

«Ժառանգությունը» հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը anmoruk

 

«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու:

Ավելին …

«Ժառանգությունը» հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը

Մանրամասները
Ապրիլի 23 2019

«Ժառանգությունը» հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը

 

2018թ. ապրիլ 23-ը մեր նորօրյա ժամանակագրության կարեւորագույն հանգրվաններից է: Հարյուր հազարավոր արժանապատիվ հայեր միակամ «ոչ» ասացին հանցավոր իշխանության վերարտադրության բոլոր փորձերին, ինչը դարձավ խաղաղ ընդվզման միջոցով Նոր Հայաստանի կերտման դժվարին շրջափուլ, որի հիմքում ժողովրդի հավաքական կամքի առջեւ իշխող խմբավորումների անզորությունն էր:

Ավելին …

Բաց նամակ ՀՀ վարչապետ Փաշինյանին

Մանրամասները
Ապրիլի 15 2019

Բաց նամակ ՀՀ վարչապետ Փաշինյանին

 

Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք,որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու եւ մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարեւորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը:

Ավելին …

«Ժառանգություն» կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության դիտորդ անդամ

Մանրամասները
Ապրիլի 15 2019

«Ժառանգություն» կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության դիտորդ անդամ

 

15 ապրիլի 2019թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը, նպատակամետ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, շարունակում է իր գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում: Ստանալով պաշտոնական հաստատումը՝  ուրախ ենք  հայտնելու, որ 2019թ. ապրիլի 10-ի Բրյուսելում կայացած Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI-Centrist Democrat International)  վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ:

Ավելին …

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

Մանրամասները
Ապրիլի 08 2019

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն

 

«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 31-ին կայացած իր 12-րդ համագումարի բանաձեւում ամրակայեց հետհեղափոխական Հայաստանում հաստատվող միակուսակցական իշխանության եւ կառավարման համակարգի ճգնաժամի տագնապահարույց դրսեւորումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած իշխող «Իմ քայլը» դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների քայլերի հակասականությունն ու անհետեւողականությունը, որի հետեւանքով ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ:

Ավելին …

  • 34
  • ...
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • ...
  • 41
  • 42
  • 43

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան (նախագահ)
  • Գագիկ Մարգարյան (փոխնախագահ)
  • Վանիկ Ալեքսանյան (քարտուղար)
  • Դավիթ Գրիգորյան
  • Հասմիկ Պետրոսյան
  • Ստեփան Վարդանյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Վահագն Բայրամյան
  • Րաֆֆի Հովհաննիսյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն